
Սեպտեմբերի 11-ին Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի համար 7 կտրոնով: Այս մասին հայտնում են Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից։
«Այն քաղաքացիները, ովքեր չեն կարողացել օգտվել նախորդ օրերի համար նախատեսված համար 1, 2, 3, 4, 5 և 6 կտրոններից, կարող են այդ կտրոններով հացը գնել նույնպես սեպտեմբերի 11-ին»,-նշված է հաղորդագրության մեջ: