Առանց դասագրքի ռուսերենի դասեր` գյուղերում․ երեխաները նկարում են ու պատմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ դպրոցներում աշակերտները դեռ գրքեր չունեն։ Ծնողներն ահազանգում են, որ ոչ ուսուցիչներն են պատրաստ այս փոփոխությանը, ոչ աշակերտները։ Հայաստանի գյուղերից մեկի դպրոցի 2-րդ դասարանում, քանի որ ծրագիր կա, սակայն դասագիրք չկա, ուսուցիչը թղթեր է բաժանում, երեխաներին հանձնարարում նկարել իրենց ընտանիքը, ապա փորձում են, ըստ դրա, նոր բառեր սովորել։ Մեկ այլ  դեպքում էլ, 5-րդ դասարանցիներն ուսանողների պես լեկցիաներ են գրում, թղթերի վրա համառոտագրում դասերը հաջորդ ժամերի համար։

Այսպիսով, ամեն ինչ գնում է դեպի այն, որ այս նոր և փոփոխված ծրագրերի պատճառով, կրթության որակն ու մակարդակը կտրուկ անկում են ապրում։

Էմմա Միքայելյան




Լրահոս