Աննախադեպ թանկացումներ․ բենզինի ու հեղուկ գազի գները բարձրացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում բենզինը եւ հեղուկ գազը շարունակում են ինտենսիվ կերպով թանկանալ, նախկին՝ 350 դրամով մեկ լիտր բենզին գտնելն այսօր արդեն երազանք է: Մասնավորապես՝ «Ռեգուլյար» տեսակի բենզիները դարձել է 510, «պրեմիումը»՝ 540 դրամ: Դե իսկ հեղուկ գազը նախկին 100 դրամի փոխարեն այսօր արժի 160 դրամ:
ArmLur.am-ը կապ հաստատեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողով, պարզելու, թե ի՞նչ հիմնավորմամբ է բարձրանում արժեքները եւ թե հանձնաժողովը ի՞նչ քայլեր է անում:

ՄՊՀ-ի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը մեզ ուղղորդեց ֆեյսբուքյան էջի իրենց հրապարակումը, որը կատարվել էր դեռեւս օգոստոսի 18-ին:

Ըստ հրապարակման՝ ներկայումս ՄՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացնում բենզինի շուկայում գների բարձրացման հիմնավորվածությունը պարզելու նպատակով։
«Նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միջազգային շուկաներում եւս տեղի են ունեցել գների բարձրացումներ։ Եթե ուսումնասիրության ընթացքում բացահայտվեն գնի չհիմնավորված բարձրացման երեւույթներ, ապա Հանձնաժողովի կողմից կհարուցվեն համապատասխան վարչական վարույթներ»։

Անի Սմբատյանը հավելել է, որ Հանձնաժողովն ամենօրյա մոնիտորինգ է իրականացնում մի շարք սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների շուկաներում: Ապրանքների գների 5 տոկոսից ավել փոփոխության դեպքում, եթե դրանք համահունչ չեն արտաքին գործոնների փոփոխություններին, նախնական ուսումնասիրություն է սկսվում:

Փաստացի ՄՊՀ-ն պարբերաբար կատարում է «ուսումնասիրություններ», որին հաջորդում է ոչ թե գնի նվազումներ կամ բացատրություններ, թե ինչու՞ է բարձրանում գները, այլ թանկացումներ լռության մթնոլորտում:

Մարիամ Ղազարյան




Լրահոս