
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում խոսել է Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ աշխատանքային խմբի բանակցությունների մասին։
«Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունները շարունակվում են, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրացումը բացասաբար է անդրադառնում այդ գործունեության վրա։
Իհարկե, ցանկացած սրացում միշտ բացասաբար է անդրադառնում մեր աշխատանքի վրա, հետ է գցում, դանդաղեցնում է այն, և ժամանակ է անցնում, մինչև նորից վերադառնում ենք, նստում ենք և սկսում աշխատել», – Օվերչուկի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը: