
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը X (նախկիում Twitter) սոցկայքի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ ադրադառնալով Լաչինում ստեղծված իրավիճակին․
«Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակն արագորեն վատանում է։ Կարևոր է, որ Լաչինի և Աղդամի երթուղիներն անհապաղ վերաբացվեն, որպեսզի փրկարար օգնությունը հասնի ԼՂ ժողովրդին»։