ArmLur.am-ը բազմիցս անդրադարձել է «Հաղթանակ» կուսակցության ցանկում ընդգրկված անձանց՝ ներկայացնելով նրանց անցած ճանապարհը։ Այս անգամ կներկայացնենք ևս երկուսին։
«Հաղթանակ» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանի թիմում ընդգրկվել են նաև նախկինում շատ սիրված 2 քաղաքապետների հարազատներ։ Մեկը Երևանի նախկին քաղաքապետ Մուրադ Մուրդյանի թոռնուհին է՝ Մարիա Այվազյանը, ով մասնագիտությամբ ճարտարապետ է։
Հիշեցնենք, որ Մուրադ Մուրադյանը Երևանի քաղաքապետ է եղել 1975-ից մինչև 1985 թվականները։
Ընտրացուցակի հաջորդ անդամը Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի որդի Երվանդ Բազեյանն է, իսկ Ալբերտ Բազեյանը Երևանի քաղաքապետ է եղել 1999-ից մինչև 2001 թվականը։
Երևանի երկու նախկին քաղաքապետներն էլ մեծ ներդրում են ունեցել Երևանի զարգացման և առաջընթացի հարցում։
Էմմա Միքայելյան