«Հաղթանակ» կուսակցության կողմից ներկայացված ընտրացուցակում Երևանի երկու նախկին քաղաքապետերի զավակներն են:
Ինչպես հայտնի է, Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերը խայտաբղետ ընտրացուցակ են ներկայացրել հանրության դատին: Բայց քչերն են, որ ներկայացրել են ցուցակ, որտեղ իսկապես մասնագետներ են կամ սիրված կերպարներ:
Օրինակ, ArmLur.am-ը արձանագրեց, որ «Հաղթանակ» կուսակցության ընտրացուցակում Երևանի քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանն իր թիմում ընդգրկել է Երեւանի սիրված երկու 2 քաղաքապետների զավակներին:
Մեկը Կարեն Դեմիրճյանի կողմից Երևանի քաղաքապետ նշանակված Մուրադ Մուրադյանի թոռնուհին է՝ Մարիա Այվազյանը: Նա մասնագիտությամբ ճարտարապետ է։ Հիշեցնենք, որ Մուրադ Մուրադյանը Երևանի քաղաքապետ է եղել 10 տարի՝ 1975-ից մինչև 1985 թվականները։
Իսկ մյուսն էլ Երեւանի ամենաազնիվ քաղաքապետ Ալբերտ Բազեյանի որդին է՝ Երվանդ Բազեյանը: Նա երկար տարիներ աշխատել է Երեւանի քաղաքապետաանի կոմունալ ոլորտում, դարձյալ իր գործի պրոֆեսիոնալն է: Հիշեցնենք, որ Բազեյանը Երեւանի քաղաքապետ է եղել 1999-ից մինչև 2001 թվականներին։
Էմմա Միքայելյան