
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16:16-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գորկու փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանի ապակին թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և ապամոնտաժել ապակին (0․5 քմ)։