Արմավիրի բանտից զանգել են պետական կառույցներ ու հայհոյել քաղաքական իշխանությանը. իրավապահները գործընթաց են սկսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին հասած տեղեկությունների հանաձայն, Արմավիր ՔԿՀ դատապարտյալ Գևորգ Հակոբյանը հայտնվել է ծառայության ղեկավար կազմի ուշադրության կենտրոնում և պատժվել։

Մեզ հասած լուրերի համաձայն, կալանավորն ահազանգել է մի շարք պետական կառույցներ ու հայհոյանքներ հնչեցրել քաղաքական իշխանության հասցեին, որից հետո դեպքով զբաղվել են իրավապահները ու փորձել պարզել, թե ով է ահազանգողը։

Արդյունքում, պարզվում է, որ ահազանգը հնչել է Արմավիրի բանտից, իսկ կատարողը Գ.Հակոբյանն է։ Այս ամենից հետո բանտի ղեկավար կազմը որոշել է պատժել դատապարտյալին ու նրան տեղափոխել են Արմավիրի բանտի 21 պատժախուց ու արգելանք դրել վրան։

Armlur.am-ը տեղեկությունը փորձեց պարզել ՔԿ ծառայությունից, որտեղից ի պատասխան հայտնեցին. «11.09.2023թ. ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի տեխնիկատնտեսական աշխատանքներում ընդգրկված դատապարտյալ Գ.Հ.-ն դատապարտյալին համապատասխան համազգեստ չկրելու, աշխատակիցների օրինական պահանջին չենթարկվելու համար ենթարկվել է կարգապահական տույժի՝ տեղափոխվել է պատժախուց, որտեղ էլ գտնվում է ներկա պահին»։

Քնար Մանուկյան




Լրահոս