Մասիսի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մասիս քաղաքի բնակիչ, 22-ամյա երիտասարդը ապօրինի պահում է զենք: Իսկ սեպտեմբերի 10-ին, ժամը 2.50-ին, հաջողվում է պարզել, որ նա գտնվում է Մասիսի Նոր թաղամասի Ազատամարտիկների փողոցում, և զինված է:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված արագ միջոցառումների շնորհիվ նշված վայրում նա ձերբակալվում և տեղափոխվում է Մասիսի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա կաշվե ուսապարկի գրպանում հայտնաբերվում է ատրճանակ և 6 փամփուշտով փամփշտատուփը:
Ըստ երիտասարդի` ատրճանակն իրենն է, ձեռք է բերել մոտ մեկ տարի առաջ, 45 հազար դրամով` անծանոթ անձից:
Նախապատրաստված փաստաթղթերն ու ատրճանակը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին: