
Նոյեմբերի 7-ին, ժամը 19.45-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 26-ամյա Լավրենտի Շահինյանին , որը 2007 թ. սեպտեմբերի 20-ից ՌԴ Տուլա քաղաքի ոստիկանության Սովետական բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգքրի 213 հոդվածի 1-ին մասի /խուլիգանություն/ և 111 հոդվածի 4-րդ մասի /ծանր մարմնական վնասվածք, որն առաջացրել է մահ/ մեղադրանքներով:Լավրենտի Շահինյանը ձերբակալված է: