
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանն աշխարհի առաջնությունում դարձավ փոքր ոսկե մեդալակիր:
Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում նախ բարձրացրեց 150 կգ ու այնուհետ` 175 կգ: Այս վարժությունում նա նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում հայ ծանրորդը երկու մոտեցմամբ բարձրացրեց 192 կգ և 202 կգ: Երկամարտի 377 կգ արդյունքում նա 4-րդն է: