
Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար ափսոսում եմ։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությամբ եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
《Աշխատանքային ողջ շրջանում մեր միջև եղել է շատ լավ աշխատանքային մթնոլորտ և փոխըմբռնում։
Կարող եմ ափսոսանք հայտնել այդ հրաժարականի կապակցությամբ։ Ինչ վերաբերում է ԼՂ նոր ընտրված առաջնորդին՝ Սամվել Շահրամանայանին, կարծում եմ, իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ։
Շատ ծանր պատասխանատվություն է դրված նրա վրա》-,նշել է նա։