
Ես Հայկ Մարությանից երբեք չեմ լսել, որ մենք շեղվել ենք հեղափոխության արժեքներից: Այսօր այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Առհասարակ այնպիսի տպավորություն էր, որ կարծես թե Հայկ Մարությանի ռեյտինգը վախեցրել է ՔՊ-ականներին։ Եվ հենց դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է քննադատում նրան՝ մարդկանց աչքից գցելու համար։
《Ուզում եմ ընդգծել, որ մենք քաղաքական համընթաց պրոցեսներ ենք տարել և այդ ողջ շրջանում Հայկ Մարությանն ամեն ինչ անում էր, որ լինի մոտիկ, երբեմն ավելի մոտիկ քան նեղ քաղաքական թիմը, և նույնիսկ այդ մոտիկությունը արձանագրելու համար կուսակցություն անդամագրվելու համար դիմում գրեց, և ես լիարժեք վստահությամբ եմ վերաբերվել նրա այդ մոտեցմանը՝ ի հեճուկս մեր բազմաթիվ թիմակիցների, ովքեր ասում էին, որ նա գալիս է որպես գաստալյոռ և իրադրության փոփոխության դեպքում նա հին սցենարը մի կողմ է շպրտելու》-,նշեց նա։