«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում մի իսկական խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել, դերերն ու դերակատարներն ամբողջությամբ խառնվել են: Ինչպես իշխանական մեր աղբյուրներն են փոխանցում, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այլեւս ակտիվ չէ խմբակցության հետ կապված կազմակերպչական հարցերում. նա միայն դե յուրե է համարվում խմբակցության ղեկավար:
Իրականում խմբակցությունը կառավարում է քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որը 2017 թվականին բերման է ենթարկվել ոստիկանություն՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով: Գործուղումների հետ կապված հարցերն էլ հիմնականում Արթուր Հովհաննիսյանը քննարկում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, եւ միասին են որոշում, թե որ պատգամավորն ուր մեկնի: Անգամ երբ Նիկոլ Փաշինյանի կողմից հրահանգներ են «իջեցվում» ՔՊ-ականներին, դա էլ Հովհաննիսյանի միջոցով է արվում: Կոնջորյանը մնացել է միայն քաղաքական հայտարարություններ անելու համար՝ որպես դե յուրե խմբակցության ղեկավար:
Նրան ՔՊ-ում ամեն դեպքում չեն վստահում, քանի որ, նախ, դավաճանեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը եւ շտապեց ՔՊ ցուցակով պատգամավոր դառնալ Ալեն Սիմոնյանի միջնորդությամբ, ապա նաեւ դուրս եկավ Ալեն Սիմոնյանի դեմ՝ ներսում դավեր նյութելով նրա դեմ: Ահա այս պատճառով էլ ՔՊ-ում Կոնջորյանին համարում են անվստահելի, կասկածելի կերպար:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում