Բանտապետերի փոփոխություններ կլինեն. զգուշացրել են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող Քրեակատարողական ծառայության պետերին արդեն գործադիրից հասկացրել են, որ Քրեակատարողական ծառայության նոր պետ նշանակելուց հետո բանտապետերի փոփոխություններ էլ են լինելու, հետեւաբար պետք է պատրաստ լինել հնարավոր ազատումներին կամ տեղափոխություններին։

Ասել է թե՝ գրեթե բոլոր բանտապետերի գլխին սեւ ամպեր են կուտակվել։ Իսկ թե երբ կնշանակվի ՔԿ ծառայության ղեկավար, եւ ով կնշանակվի, մեծ հարց է, քանի որ համապատասխան կադր դեռ չի գտել Նիկոլ Փաշինյանը:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս