
Նոյեմբերի 7-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Նորք բժշկական կենտրոնի մոտից բերման են ենթարկել 22-ամյա մի աղջկա և 35-ամյա տղամարդու` վերջինիս վարած Մերսեդես-Բենց E մակնիշի ավտոմեքենայով:Ավտոմեքենայի սրահի զննությամբ առջևի աջ նստելաատեղի հետնամասի գրպանից հայտնաբերվել է ստվարաթղթի մեջ փաթեթավորված կանաչավուն զանգված:Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկաքիմիական փորձաքննություններ:Կատարվում է հետաքննություն: