Armenian text to speach

ԿԸՀ-ն գրություն է ուղարկել դատախազություն․ ՔՊ-ի քարոզարշավին «մարդ բերելու» լուրերի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.amգրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ միջադեպ էր արձանագրվել։

Բլոգեր Արթուր Չախոյանը Երեւանի Նոր Նորքի առաջին զանգվածում քարոզարշավին մասնկացող քաղաքացիներին ներկայանում էր ՔՊ շտաբից՝ հետաքրքրվելով, թե քանի հոգով որ կառույցից են ներկայացել հավաքին:

Պարզվեց՝ մեծամասնությունը «բերովի» մարդիկ էին՝ տարբեր հաստատությունների, համայնքային այլ կառույցների աշխատակազմերի ուղղորդմամբ:

Այսօր ArmLur.am-ը ԿԸՀ-ից հետաքրքրվեց, թե այս դեպքի առթիվ ինչ է արվել։ Ի պատասխան մեզ հայտնեցին, որ գրություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն։ Սպասենք հետագա զարգացումներին։

Էմմա Միքայելյան




Լրահոս