«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունները հաստատվում են. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը՝ սեպտեմբերի 15-ին, մեծ հանրահավաք կանի, որին կմասնակցի նաև Նիկոլ Փաշինյանը: Այս մասին երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հաստատել է հենց ինքը։
Ինչպես նա է փոխանցել, հանրահավաքին ծավալուն ելույթ կունենա: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ սեպտեմբերի 2-ին էր գրել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր քարոզարշավը կեզրափակի մեծ հանրահավաքով:
ՔՊ-ականները արդեն իսկ սկսել են նախապատրաստական աշխատանքները. բոլոր պատգամավորներին հրահանգվել է ոչ միայն պարտադիր ներկա գտնվել հանրահավաքին, այլ նաեւ իրենց հետ մարդիկ բերեն, որպեսզի հանրահավաքը մարդաշատ անցնի:
Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ն հանրահավաքին հանելու է իր ծանր հրետանուն անգամ: Նրանք, ովքեր քարոզարշավին առհասարակ չեն մասնակցել, այդ օրը հանրահավաքին կմասնակցեն:
Քրիստինա Մուշեղյան