
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները շարունակում են պետբյուջեի հաշվին իրենց գործուղումները: Այս անգամ հերթը պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանինն է։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ նա սեպտեմբերի 20-23-ը կմեկնի Ռեյկյավիկ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար:
Պատգամավորի գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը կկատարվի պետբյուջեի հաշվին: