«Սեքյուրիթի Դրիմ»-ի հաշվապահն ու հափշտակված 770 միլիոն դրամը. գործը մտավ դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Արմեն Խանամիրյանին մեղադրանք է առաջադրվել։

Նա, 2011 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության գլխավոր հաշվապահ և օգտվելով «Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ» օրենքի 9-րդ հոդվածով գլխավոր հաշվապահին վերապահված լիազորություններից, 2017 թվականի փետրվարի 15-ից մինչև 2018 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում միջոցներ տրամադրելու՝ կեղծ կատարողական ակտերն օգտագործելու և իրացնելու եղանակով օժանդակել է «Սեքյուրիթի Դրիմ» և ²Էլլիպս ՋիԷյ» ՍՊ ընկերությունների համահիմնադիրներ Ալեքսան և Գուրգեն Զաքարյաններին։

Նաև «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանի կողմից նախնական համաձայնությամբ խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու մեկ միասնական դիտավորությանը, և Ս․ Սահակյանի ու Ա․ Զաքարյանի կողմից նախնական համաձայնությամբ կազմված՝ ծառայությունների մատուցման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ կատարողական ակտերը ստանալով և տեղյակ լինելով դրանց կեղծ լինելու հանգամանքի մասին, նշված կատարողական ակտերը տնօրեն Կ․ Կարապետյանի հետ օգտագործել և դրանց հիման վրա կազմել են հանձնման-ընդունման արձանագրություններ։

Դրանց հիման վրա էլ Ա․ Խանամիրյանը կազմել է հարկային հաշիվներ և դրանք իրենց ամբողջության մեջ իրացրել, ներկայացրել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ֆինանսական բաժանմունք՝ խաբեության եղանակով Հայաստանի Հանրապետությունից հափշտակելով առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 770․960․963 ՀՀ դրամ գումար։




Լրահոս