
Երեքշաբթի օրը Ազգային ժողովում կայացած նիստում խորհրդարանը վավերացրել է 2019 թվականի ապրիլին Հայաստանի և Չեխիայի կառավարությունների միջև ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը։
Փաստաթուղթը ներկայացնելով՝ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը նշեց, որ փաստաթուղթը սահմանում է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտները, այդ թվում՝ ռազմական արտադրանքի արտադրության, ներմուծման, լիցենզավորման և որակի վերահսկման մասնագետների պատրաստման գործընթացը։
Համաձայնագիրը նախատեսում է նաև օգնություն՝ ռազմական արդյունաբերության ոլորտում մասնագիտացած ընկերություններին և տեղեկատվության փոխանակմանը։
Հավելենք, որ ռազմատեխնիկական համագործակցության հայ-չեխական համաձայնագրին կողմ է քվեարկել նաեւ խորհրդարանական ընդդիմությունը։
Օֆելյա Հովհաննիսյան