ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ական նախկին պատգամավոր Տիգրան Ուլիխանյանին մեղադրանք է առաջադրվել․ որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին ՔՊ պատգամավոր, ՊՎԾ նախկին ղեկավար Տիգրան Ուլիխանյանին մեղադրանք է առաջադրվել։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Տիգրան Արմենի Ուլիխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օրենքով սահմանված կարգով զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, վարել է տրանսպորտային միջոց:

Վերջինիս գործով նախաքննական մարմինը նախաքննության ավարտ է հայտարարել եւ գործը ուղարկել է դատարան։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով․

1. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը՝
պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

Ինչ կսպասվի դատարանում ՔՊ-ական նախկին պատգամավորին, հետեւենք զարգացումներին։

Մանրանասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Քնար Մանուկյան

 




Լրահոս