
Տավուշի մարզի Իջևան քաղաքում բացվել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության օպերատիվ գրասենյակը։ Այս մասին գրված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի էջում։
Սա ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության հինգերորդ օպերատիվ գրասենյակն է։ Մինչ այս ԵՄ առաքելությունը գրասենյակներ է բացել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Սյունիքի մարզի Գորիս և Կապան քաղաքներում։