ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողերը Հակակոռուպցիոն դատարանում են. նրանց զննում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողերը Հակակոռուպցիոն դատարանում են. նրանց զննում են։ Վերջիններս դատարան են եկել իրենց երեխաների մահվան քրեական գործով։ Իսկ այդ գործով մեղադրյալը ԳՇ պետի նախկին տեշակալ Անդրանիկ Մակարյանն է։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասով:

Նշենք, որ ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ. սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, եթե դրանք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Անդրանիկ Մակարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Հավելենք, որ ծնողները հատուկ զննություն են անցնում։

Մանրամասները՝ ArmLur-ի տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս