Աժ օրակարգը սպառվեց․ ղեկավարությունը հրահանգ ուներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի երեկ գումարված նստաշրջանի նախագծերի քննարկումն ավարտվեց։

Քիչ առաջ Աժ փոխնախագահ Հակոբ Արշակյաննը հայտարարեց, թե օրակարգը սպառվել է, և մինչև 17։00-ն, երբ հայտարարությունների ժամ է, այլևս ոչինչ չկա քննարկելու։

Հավելենք, որ այսօր քննարկված բոլոր նախագծերի քվերակությունը տեղի կունեա առավոտյան, որից հետո արդեն 16։30-ին կմեկնարկի Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանը։ Դրանից հետո նստաշրջանը կփակվի։

ArmLur․am-ի տեղեկություններով՝ ԱԺ ղեկավար կազմին հրահանգվել է արագ սպառել ԱԺ օրակարգը, որպեսզի ՔՊ-ական պատգամավորները կարողանան ակտիվորեն մասնակցել սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին։




Լրահոս