Ապօրինի ծառահատում. Գուգարքի ոստիկանների բացահայտումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Վահագնաձոր գյուղի «Քանդված զավոդ» կոչվող տարածքում հայտնաբերել են մոտ 3 խմ փայտանյութ:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, տեղում գտնվող 44-ամյա տղամարդը հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, առանց համապատասխան փաստաթղթի` նախորդ օրը ինքն է Վահագնաձոր համայնքին կից հանդամասում միայնակ, բենզասղոցով հատել երկու կանգուն հաճարենի, փայտանյութը պատրաստել ու տեղափոխել է տվյալ տարածք: Փայտանյութը տեղափոխվել է Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

44-ամյա վահագնաձորցին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն:

Հանգամանքները պարզվում են:




Լրահոս