Պոլիկլինիկաների բժիշկների թրի տակով պետք է անցնեն (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում մարտի 8-ից ապրիլի 7-ը բոլոր կանանց անվճար հետազոտության, խորհրդատվության,  երբեմն էլ բուժման հնարավորություն կտրվի: Այսօրվա մամլո ասուլիսում ասաց Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը: Նրա խոսքով` այս տարի նախատեսվում են մի շարք միջոցառումներ, որոնցից մեկը բաց դռների օրն է: Անվճար չեն մատուցվի միայն բարդ, նորագույն և թանկարժեք սարքավորումներով բուժումները, որոնք անվճար  չեն մատուցվում անգամ սոցիալապես անապահովներին:

Այս մեկ ամսյա  անվճար բուժօգնությունից  օգտվելու համար կանայք պետք է դիմեն առաջնային օղակ`պոլիկլինիկա: Եթե կարիք լինի, պոլիկլինիկայի բժիշկը կնոջը կուղեգրի այլ բժշկական կազմակերպություն:

Armlur.am լրատվականի թղթակցի  հարցին` անվճար բուժօգնությունից օգտվելու  համար ինչու պետք է  կանայք ուղեգիր ստանան պոլիկլինիկայից, եթե նրանց մի մասը  չի վստահում պոլիկլինիկայի բժիշկներին, տիկին Սարիբեկյանն ասաց, որ պոլիկլինիկաների բժիշկներին պետք է վստահել:

Անվճար հետազոտության ընթացակարգի մասին մանրամասն տեղեկատվություն կտեղադրվի առողջապահության նախարարության կայքում:

Մանրամասները ՝ տեսանյութում:




Լրահոս