
Արդեն տեղեկացրել էինք, որ ուսուցիչները բողոքի ակցիա են անցկացնում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց։ Երևանի 67-րդ հիմնական դպրոցի ուսուցիչ Անահիտ Հարությունյանը բողոքում է, որ դասի պլան գրելիս ամեն դասի համար պետք է գրել նպատակ և վերջնարդյուք, ինչն, ըստ ուսուցիչների մեծամասնության, անհիմն է և անիմաստ։ Տիկին Հարությունյանը, բողոքում է նաև աշխատավարձերից՝ 14 դասաժամի համար ստանում է 53 հազար դրամ աշխատավարձ։
Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան