ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասուլիսի ընթացքում անդրադարձել է գնաճին։
«Մենք կարծում ենք, որ այս տարվա վերջին կունենանք 0-ին մոտ գնաճ»,-ասել է ԿԲ նախագահը:
Խոսելով դրամի հնարավոր արժևորումից կամ արժեզրկումից՝ Մարտին Գալստյանը ներկայացրել է մի քանի պայմանական սցենարներ: Կարող է լինել, օրինակ, սցենար, որ տեղի ունեցող աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին Հայաստան միջազգային այցելուների նոր հոսք գրանցվի, որի արդյունքում կլինի արտարժույթի առաջարկի մեծացում, որի դեպքում կարելի է ակնկալել դրամի որոշակի արժևորում:
«Այլ սցենարի պարագայում մեր հայրենակիցների կողմից ստեղծված արդյունքն ուղղվում է սպառման, սպառման մեծ մասը լինում է ներմուծման տեսքով, որը ենթադրում է արտարժույթի նկատմամբ պահանջարկ, որը կարող է հանգեցնել ընթացիկ հաշվի ճեղքի բացման, որի արդյունքում էլ կարող է լինել ազգային արժույթի որոշակի արժեզրկում»,-նշել է Գալստյանը՝ հավելելով, որ Կենտրոնական բանկը սեպտեմբերի 12-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.5 տոկոսային կետով: