Ուսուցիչների հոսքը դեպի նախարարություն չէր դադարում։ Ակցիային միացան նաև Արարատի մարզի դպրոցների ուսուցիչները։ Նախարարությունից նրանց բողոքը լսելու համար եկավ Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, ով փորձում էր պատասխանել ուսուցիչների հարցերին, սակայն ուսուցիչները բարձրաձայնում էին փակել Emis Կրթության կազմակերպման տեղեկատվական համակարգը, այն ուսուցիչներից խլում է այն ժամանակը, որը կարող էին տրամադրել աշակերտներին։
Էմմա Միքայելյան