Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողերը եւս Հակակոռուպցիոն դատարանում են։ Վերջիններս դատարան են եկել իրենց երեխաների մահվան քրեական գործով։ Իսկ այդ գործով մեղադրյալը ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանն է։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասով:
Նշենք, որ ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ. սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, եթե դրանք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան