Այսօր «Դեմ եմ» նախաձեռնության անդամները Ֆիննախարարության շենքի դեմ կազմակերպած ակցիայի ժամանակ պահանջում էին, որ նախարարն իջնի և երկխոսի իրենց հետ:
Ակցիայի մասնակիցներին ընդառաջ եկավ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարը և խնդրեց ակցիայի կազմակերպիչներից մեկ-երկուսին բարձրանալ նախարարություն: «Դեմ եմ»-ի անդամները հրաժարվեցին: Աշխատակազմի ղեկավարն էլ ասաց. «Ինչո՞ւ պետք է նախարարն իջնի ու ամբոխավարությամբ զբաղվի»: Դրանից հետո ցուցարարները փակեցին ճանապարհը:
Մի խումբ ոստիկաններ բռնի ուժով «Դեմ եմ» ակցիայի մասնակիցներից երեքին նստեցրին ոստիկանության մեքենա և տարան: Ակցիայի մասնակիցները փորձեցին թույլ չտալ ոստիկաններին իրենց ընկերներին բռնի ուժով տանել՝ փակելով ոստիկանական մեքենաների ճանապարհը, սակայն նրանց չհաջողվեց կանխել ձերբակալումը: