ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անհետ կորած զինծառայողի մորը դատավորը կանչեց դատարանի ամբիոն եւ նախազգուշացրեց. իրավիճակը լարված էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ո՞ւմ հրամանով, ինչո՞ւ, ինչպե՞ս են Էջմիածնի «Քիմիկների զորամասի» զինծառայողները Կովսական-Զանգելանի դպրոցի մոտ հայտնվել, երբ ժամեր առաջ արդեն քաղաքի բարձունքների վրա ադրբեջանցիներն էին նստած։

Ընդամենը 10 օրվա պայմանագրային Հովհաննես Ներսիսյանի մայրը, մյուս ծնողների հետ տարիուկես է անուններ ու փաստեր են աղաղակում։Այսօր Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանը նախազգուշացրեց անհետ կորած զինծառայողի մորը Կարինե Ներսիսյանին։

Հիշեցնեենք, որ ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանն այսօր դատարանում էր։

Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողերը եւս Հակակոռուպցիոն դատարանում են։ Վերջիններս դատարան են եկել իրենց երեխաների մահվան քրեական գործով։ Իսկ այդ գործով մեղադրյալը ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանն է։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասով:

Նշենք, որ ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ. սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, եթե դրանք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս