
Ռուսաստանի Դաշնության ցամաքային զորքերի հրամանատար Օլեգ Սալյուկովն այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին ներկայացրել է ԼՂ-ում ռուս խաղաղապահ զորակազմի նոր հրամանատար Կիրիլ Կուլակովին:
Հասանովը նշել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը հիմնված է բարեկամական հարաբերությունների և փոխադարձ վստահության վրա:
Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: