Չնայած ռուսական էներգետիկայից հեռանալու նպատակին՝ Գերմանիան շարունակում է մեծ ծավալներով ռուսական նավթ գնել Հնդկաստանից։ Այս մասին գրում է Der Spiegel ամսագիրը:
Ըստ այդ տվյալների՝ Հնդկաստանից Գերմանիա նավթամթերքի ներմուծման ծավալը տարվա ընթացքում աճել է 12 անգամ։ 2022թ․ հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում այն կազմել է 37 միլիոն եվրո, իսկ 2023թ․ նույն ժամանակահատվածում՝ 451 մլն եվրո։ Դա այդ ժամանակահատվածում Գերմանիա ներմուծվող նավթամթերքի 2,4%-ն է։