Վրաստանի նախագահի պաշտոնանկության հարցը մտել է ՍԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչն այսօր՝ սեպտեմբերի 12-ին, միջնորդություն է ներկայացրել Սահմանադրական դատարան (ՍԴ)` նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնանկության հարցով։ Տեղեկությունը RadioTavisupleba-ին հայտնել են ՍԴ-ի մամուլի ծառայությունից, փոխանցում է Aliq.ge-ն։

Ըստ ՍԴ-ի՝ այժմ ներկայացված դիմումը կարձանագրվի, այնուհետև կսկսվեն իրավական ընթացակարգերը։

Սեպտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանի ընթացակարգային հարցերի և կանոնակարգի հանձնաժողովը հաստատել է ստորագրությունների իսկությունը, ինչը անհրաժեշտ նախադրյալ է եղել փաստաթուղթը դատարան ուղարկելու համար։ Զուրաբիշվիլիի դեմ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը ստորագրել է խորհրդարանական մեծամասնության 80 պատգամավոր։




Լրահոս