ԵԽԽՎ հանձնաժողովը կդիմի բյուրոյին՝ հրատապ կարգով Արցախում հումանիտար ճգնաժամի շուրջ քննարկում կազմակերպելու հարցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը տեղեկացնում է, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը Փարիզում կայացած նիստի ընթացքում որոշում է կայացրել դիմել ԵԽԽՎ բյուրոյին:

Առաջարկվելու է հետևյալը՝

հրատապ ընթացակարգով կազմակերպել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի հարցի քննարկում ԵԽԽՎ 2023թ. թվականի հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում.
Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից պարտավորությունների կատարման (Մոնիտորինգի) և Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով հանձնաժողովներում կազմակերպել հրատապ կարգով համատեղ լսումներ Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։




Լրահոս