
Դանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության 12-րդ փաթեթն ուղարկելու պլանների մասին։ Այս մասին երեքշաբթի՝ սեպտեմբերի 12-ին, հաղորդվում է գերատեսչության կայքում։
Այժմ Դանիան պատրաստվում է Կիևին փոխանցել ամենամեծ ֆինանսական նվիրատվությունը։ Ընդհանուր առմամբ, ներդրումը կազմում է մոտ 5,8 միլիարդ դանիական կրոն (833 միլիոն դոլար), որը կօգտագործվի տանկերի, հետևակի մարտական մեքենաների և հակաօդային զենքերի գնման համար։