Քաղցկեղի կանխարգելման անվճար ծրագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը, որը զբաղվում է կրծքագեղձերի համակողմանի ուսումնասիրությամբ, երկու ամիս կիրականացնի անվճար բուժօգնության ծրագիր կանանց մեկ ամսյակի շրջանակներում: Այսօրվա մամլո ասուլիսում կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը հայտարարեց, որ հիվանդները գալու են ոչ թե իրենց կենտրոն, այլ իրենք են գնալու բուժհաստատություններ և  հետազոտություներ իրականացնեն:

Տիկին Հակոբյանի խոսքով` այն կանայք, որոնց մոտ չարորակ գոյացություններ են հայտնաբերվել կամ նման կասկածներ կան, կհրավիրվեն հայ-ամերիկյան առողջության կենտրոն, որը մեկ ամսյակի ընթացքում կպարտավորվի անվճար հետազոտություն իրականացնել:

Այդ բժշկական կենտրոնները` «Դավիթ Անհաղթ» բժշկական կենտրոնի տարածքում գտնվող պոլիկլինիկան և թիվ 17 պոլիկլինիկան ընտրվել են Առողջապահության նախարարության և քաղաքապետարանի կողմից:

Բանախոսի խոսքով` մամոգրաֆիայի կենտրոնի մասնագետները երեքշաբթի օրը կլինեն «Դավիթ Անհաղթի» պոլիկլինիկայում,  ուրբաթ օրը` թիվ 17-ում:

Եթե  բժշկական այլ ծառայություններ կմատուցվեն այս մեկ ամսյակի ընթացքում, կենտրոնը դա կանի երկու ամսում, որպեսզի հիվանդներին մատուցեն որակյալ ծառայություն:




Լրահոս