ԼՈՒՐ ԿԱԴՐ       

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Հունգարիայի Սեգեդ քաղաքում 2023 թ. օգոստոսի 28-ից սեպտեմբերի 4-ը անցկացվել է Ինֆորմատիկայի միջազգային 35-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 89 երկրի 355 աշակերտ:

ՀՀ թիմից բրոնզե մեդալների են արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Ծովակ Եգորյանը ու Սամվել Աբելյանը, ինչպես նաեւ «Քվանտ» վարժարանի աշակերտ Գագիկ Գեւորգյանը։

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ի՞նչ ձեւերով կարող է պետական գույքը տրամադրվել վարձակալության։

Լիդա Անանյան (43 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի  N 914-Ն որոշման համաձայն` պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը եւ օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքը (բացառությամբ պաշտպանական, սահմանային, քաղաքացիական պաշտպանության ռազմարդյունաբերության, ինչպես նաեւ ազգային անվտանգության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի տիրապետմանը եւ օգտագործմանը հանձնված պետական գույքը, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար) տրամադրվում է վարձակալության հրապարակային սակարկություններով (մրցույթ կամ աճուրդ (նաեւ էլեկտրոնային)) կամ ուղղակի եղանակով:

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի նույն որոշման համաձայն՝ պետական ոչ առեւտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպություններին եւ հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքը եւս տրամադրվում է վարձակալության հրապարակային սակարկություններով (մրցույթ կամ աճուրդ (նաեւ էլեկտրոնային)) կամ ուղղակի եղանակով:

 

 

 

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս է կատարվում ասպիրանտուրայի ընդունելությունը:

Տիգրան Սահակյան (26 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Մրցութային կարգով ասպիրանտուրա են ընդունվում մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան, իսկ բժշկական մասնագիտություններով՝ բժշկի որակավորում, կլինիկական ուղղվածությամբ բժշկական մասնագիտությունների դեպքում՝ բժիշկ-մասնագետի որակավորում ունեցողները: Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է հաստատության ղեկավարի անունով՝ կցելով բակալավրի եւ մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին), օտար լեզու եւ ինֆորմատիկա եւ տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ), ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում:

ՀՀ ԿԳՄՍՆ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է հաստատության ղեկավարի անունով՝ կցելով նաեւ  ինքնակենսագրություն եւ երեք լուսանկար (3 x 4 չափսի) եւ քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):

 




Լրահոս