Ըստ պաշտոնական աղբյուրների հայտնած տեղեկությունների՝ iPhone 15-ը հեղափոխական առանձնահատկություններ է բերել լուսանկարչության ոլորտում։ Հիշեցնենք, որ iPhone 14-ը համալրված է հետևի երկու ոսպնյակներով՝ 12 ՄՊ հիմնական սենսորով և 12 ՄՊ լայնանկյուն f/2.4 ոսպնյակով։ iPhone 15-ը ներկայացնում է ավելին, նոր արտադրված iPhone-ի ունի 48 մեգապիքսել տեսախցիկ։ Նույնը, ինչ տեղադրված է iPhone 14 Pro-ում և iPhone 14 Pro Max-ում: Սա աներևակայելի կարևոր թարմացում է բջջային լուսանկարչությամբ հետաքրքրվող յուրաքանչյուրի համար: Թեև iPhone 14-ի տեսախցիկները հարմար են ամենօրյա նկարահանումների համար, սակայն դրանք զիջելու են 48+12 MP սենսորային տեսախցիկներին։ Եթե նախկինում ֆիլմերը նկարում էին iPhone 13-14 սերիաներով, ապա այժմ ռեժիսորները փորձում են, նոր iPhone-ները փորձել կինոարտադրության մեջ այլ լուծումներով։
Հավելենք նաև, որ iPhone-ի պատմության մեջ 15-րդը կլինի շրջադարձայինըմ քանի որ տեսախցիկի պառամետրերը ավելի հզոր են քան նախկինում, տեսախցիկներն ավելի մեծ են լինելու, ինչը նախկինում երբեք չի եղել։
Երկու մոդելներում էլ տեսանկարահանումը հասանելի է 4K ձևաչափով՝ մինչև 60 կադր/վրկ կադրերի արագությամբ: Թեև որոշ աղբյուրներ հայտնում են, որ նոր արտադրանքը հասանելի է նաև 8K որակով։ Այս ձևաչափի շնորհիվ տեսանյութը շատ լավ կներկայացվի մեծ էկրաններին:
iPhone 15-ի առջևի տեսախցիկը ունի 12 մեգապիքսել սելֆի տեսախցիկ: Ճիշտ նույնը տեղադրված է նաև iPhone 14-ում և 13-ում։
iPhone 15 սմարթֆոնը համալրված կլինի A16 Bionic պրոցեսորով, որը սարքն ավելի արդյունավետ, արագ և ֆունկցիոնալ է դարձնում։ Նման չիպը կապահովի բովանդակության սահուն ցուցադրում, առաջադրանքների միջև ակնթարթային անցում և ծրագրերի բացում։
Ակնկալվում է, որ A16 Bionic-ը բաղկացած կլինի մի քանի պրոցեսորային միջուկներից, որոնցից յուրաքանչյուրը օպտիմիզացված է կոնկրետ առաջադրանքների համար: Սա աննախադեպ կատարում կապահովի հավելվածների լայն շրջանակում՝ սկսած խաղերից մինչև մուլտիմեդիա բովանդակություն: Ժամացույցի բարձր արագությունը և միջուկների միջև կատարյալ փոխազդեցությունը թույլ կտան հաղթահարել ցանկացած առաջադրանք:
Հավելենք, որ iPhone 15 Pro-ի և Pro Max-ի թողարկումից հետո Apple հեռախոսների գները կարող է կտրուկ անկում ապրել, ինչպես հաճախ լինում է նոր մոդելների ներկայացումից հետո։
Էմմա Միքայելյան