Քիչ առաջ armlur.am-ին հայտնի դարձավ, որ ոստիկանությունն ազատ է արձակել բերման ենթարկված «Դեմ եմ» ակցիայի երեք մասնակցի: Այդ մասին մեր թղթակցին հայտնեց ազատ արձակվածներից մեկը:
Հիշեցնենք, որ այսօր «Դեմ եմ» նախաձեռնությունը ֆինանսների նախարարության մոտ կազմակերպել էր բողոքի ակցիա, որի ընթացքում իրավապահները ոստիկանության կենտրոնի բաժին էին տարել երեք մասնակցի, որոնց նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն: