
Armlur.am-ի տեղեկություններով՝ երեկ՝ ժամը 8:15-ի սահմաններում, 1956 թվականին ծնված մի կին, որն ապրում է կիսակառույց շինությունում, փորձել է վերջ տալ իր կյանքին։
Վերջինս ինքնահրկիզման փորձ է արել, սակայն բնակիչները տեսել են ու փրկել նրա կյանքը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ կնոջը կիսակառույց շինությունից դուրս են հանում ու դա է պատճառը, որ նա փորձել է ինքնահրկիզման ճանապարհով վերջ տալ կյանքին։
Նշենք, որ դեպքը եղել է Կենտրոն վարչական շրջանում։
Քնար Մանուկյան