Լուսինե Ավանեսյանը հեռացել է Արցախի նախագահի խոսնակի պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է նաեւ նրա մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:

Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ ինքը՝ Լուսինե Ավանեսյանը:
ԱՀ նոր նախագահը դեռ խոսնակ չունի, այդ պաշտոնը դեռ թափուր է:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս