Արա Ավագյանը գլխավորել է ՎՏԲ-Հայաստան Բանկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արա Ավագյանը նշանակվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի-Տնօրինության նախագահի պաշտոնի։ Նոր ղեկավարը կշարունակի զարգացնել բանկի գործունեությունը երկրում՝ բարձրացնել բանկի ֆինանսական ցուցանիշները, ներգրավել հաճախորդներ, ներդնել շուկայում նոր պրոդուկտներ և բարելավել հեռահար սպասարկման ծառայությունները:

Արա Ավագյանը ավարտել է Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանը։ Ֆինանսական ոլորտում աշխատում է ավելի քան 25 տարի ։ ՎՏԲ-Հայաստան Բանկում սկսել է աշխատել 2020թ․-ից՝ որպես բանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն։ Անցյալ տարվա հուլիսին նշանակվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի-Տնօրինության նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնի:
«Այսօր ՎՏԲ-Հայաստան Բանկը սպասարկում է երկրի ավելի քան 380 հազ․ մանրածախ և 11 հազ. կորպորատիվ հաճախորդների։ Երկրի կենսաթոշակային տարիքի բնակչության ավելի քան 20%-ը կենսաթոշակ է ստանում մեր բանկի քարտերով։ Մենք շուկայում ակտիվորեն զարգացնում ենք միջազգային փոխանցումները Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ, որոնք թույլ են տալիս կարճ ժամանակում գումարներ ուղարկել հարազատներին և ընկերներին։ Մեր հիմնական խնդիրն է պահպանել և շարունակել ամրապնդել մեր դիրքերը երկրի բանկային շուկայում՝ ներգրավելով նոր հաճախորդներ, վերափոխելով ցանցի աշխատանքը և ներդնելով նոր պրոդուկտներ ու ծառայություններ», – նշում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Արա Ավագյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը 2004թ․-ից հանդիսանում է ռուսաստանյան ՎՏԲ բանկի դուստր ընկերություն։ Բոլոր սեգմենտների հաճախորդներին հասանելի են բանկի 53 մասնաճյուղեր, ավելի քան 200 բանկոմատ և 50-ից ավելի վճարային տերմինալներ ամբողջ երկրի տարածքում:




Լրահոս