ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որտե՞ղ են նկարները, որտե՞ղ են փաստերը․ Զախարովան՝ Հայաստանում 3000 վագներական լինելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանում 3000 վագներական լինելու մասին լուրերին, ըստ որոնց՝ դրանք տեղի ուժերի աջակցությամբ պետք է հեղաշրջում իրականացնեն և իշխանազրկեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Որտե՞ղ են նկարները, որտե՞ղ են փաստերը․ այդ ամենը առասպելների շարքից է։ Պետք է լինեն թվեր, փաստեր, գոնե ինչ-որ բան։ 3000-ը 3 չէ, դա փոքր խումբ չի, որ կարող են կորչել․ ավելացնելու բան չունեմ»,- նշել է Զախարովան։




Լրահոս