Այսօր ժամը 16։30-ին ԱԺ-ում կկայանա Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանը։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հարց ու պատասխանին կմասնակցի նաև խորհրդարանական ընդդիմությունը։
Ինչպես արդեն ArmLur.am-ը հայտնել էր Նիկոլ Փաշինյանը պետք է կառավարության անդամների հետ խորհրդարանում լինի եւ պատասխանի պատգամավորների հարցերին։
Հաշվի առնելով սահմանային իրավիճակը՝ արդեն պարզ է, թե ինչ հարցեր են հնչելու այսօր։
Քննարկումներ կծավալվեն հենց սահմանային իրավիճակի, անվտանգային հարցերի եւ հայկական երկու հանրապետությունների գլխին կախված վտանգների շուրջ։