ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի քայլերը ոչ բարեկամական են. Զախարովան՝ Հռոմի ստատուտը վավերացնելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հռոմի ստատուտը վավերացնելու Երևանի որոշմանը։

«Ես կարող եմ հիշեցնել, որ մոտ օրերս ԱԳՆ է կանչվել ՀՀ դեսպանը՝ մի շարք ոչ բարեկամական քայլերի առիթով։ Մենք մեր գնահատականը տվել ենք։ Երևանի մոտիվացիան պետք է բացատրվի ու գնահատվի Երևանի կողմից։ Նրանք ներկայացրել են իրենց գնահատականները։

Մենք այդ քայլերը գնահատում ենք ոչ բարեկամական։ Դա պարզապես քայլ չէ, որի շուրջ հայկական կողմը հասկանում էր, որ մենք հարցեր կունենանք, դրանք քայլերի կոմպլեքս են։ Մենք դրա մասին խոսել ենք նախ փակ, ապա բաց՝ հանրային ձևաչափով», – նշել է Զախարովան։




Լրահոս