Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանը բացառում է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սրման համատեքստում պատերազմ սկսելու հնարավորությունը։
Ինչպես հայտնում է Tasnim գործակալությունը, այս մասին նա ասել է Թեհրանում կառավարության նիստի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը։
«Մենք հավատում ենք, որ տարածաշրջանում պատերազմ չի սկսվի»,- հայտարարել է նա:
Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանը թույլ չի տա տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն։
«Հետևելով գործընթացին` մենք տեսնում ենք, որ ոչ մի կոնկրետ իրադարձություն տեղի չի ունենա»,- վստահեցրել է նա: